Թրամփը խոստացել է ծանր հարվածներ հասցնել Իրանին՝ բացառելով միջուկային զենքի օգտագործումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ ամերիկյան ուժերը կպատասխանեն իրենց դեմ Իրանի իրականացրած հարձակմանն այն բանից հետո, երբ մեկ ամսվա դադարից հետո կողմերը նոր հարվածներ էին փոխանակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Մենք նրանց ծանր հարված կհասցնենք։ Պատասխան կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նա Իրանն անվանել է «պաշտոնապես ձախողված երկիր՝ առանց օդուժի, նավատորմի և արժույթի»՝ հավելելով, որ այնտեղ ինֆլյացիան հասել է 300%-ի, իսկ ղեկավարներն ի վիճակի չեն ներկայացնել իրենց երկիրը։

Նա նաև ասել է, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերը խոցել են իրանական բոլոր հրթիռները, որոնք կարող էին որևէ վնաս հասցնել։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներն Իրանի նկատմամբ մեծ ազդեցություն են գործում։

Բացի այդ, ըստ Reuters գործակալության, Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոր հարվածները չեն նշանակում վերադարձ լայնածավալ պատերազմի։

«Դա չի նշանակում, որ մենք նրանց չենք հարվածի։ Տեսնենք, թե ինչ կլինի», - հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք ինքը բացառում է Իրանի դեմ միջուկային զենքի օգտագործումը։ Նա բացասական պատասխան է տվել՝ շեշտելով, որ նման բան անելու «պատճառ չկա», քանի որ Իրանն արդեն «ռազմական առումով լիովին պարտվել է»։

Իր հերթին, իրանցի բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին ասել է, որ գիշերվա փոխադարձ հարվածները «սահմանափակ առճակատում էին», սակայն Թեհրանն ուժգին պատասխան կտա, եթե նորից հարձակման ենթարկվի։

Օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ ուժերը հարվածել էին Լարակ կղզուն՝ թիրախավորելով իրանական կայանքներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ականներ էին արձակում դեպի Հորմուզի նեղուց։ Իրանն այս հարձակմանը պատասխանել էր՝ օգոստոսի 31-ի գիշերը թիրախավորելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա, ինչպես նաև ԱԹՍ արձակելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան