ԿԲ նախագահի տեղակալը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրել է գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ներկայացնելով գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը և միտումները, ՀՀ տնտեսության վրա դրանց ազդեցությունը, ընթացիկ զարգացումները և տնտեսական աճի դինամիկան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Ծավալվել է հանգամանալից քննարկում դինամիկ փոփոխվող միջավայրում ՀՀ տնտեսական դիմակայունության ապահովմանն ուղղությամբ իրականացվող և հետագա հնարավոր քայլերի շուրջ։