Իրանը հայտարարել է ԱՄԷ–ում ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման մասին. ԱՄԷ-ն հերքել է հարձակումը

3 րոպեի ընթերցում

Իրանի բանակը հայտարարել է, որ օգոստոսի 31-ի առավոտյան տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների ալ-Մինհադ ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական դիրքերն՝ ի պատասխան Իրանի Լարակ կղզու վրա ԱՄՆ-ի հարձակման։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Բանակը հայտարարել է, որ հարձակումների թիրախը եղել են այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուղղաթիռներն ու ուժերը։ Թեհրանը բազան նկարագրել է որպես օտարերկրյա ուժերի համար կարևոր լոգիստիկ և օդային տրանսպորտի հանգույց:

Բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարարել է, որ իրանական ուժերը կշարունակեն ամուր կանգնած մնալ՝ ապահովելու երկարատև անվտանգություն և պաշտպանելու երկրի տարածքը մինչև տարածաշրջանից թշնամու սպառնալիքի վերացումը։

«Բանակը վրեժ կլուծի ամերիկյան ահաբեկչական ուժերի կողմից սկսված պարտադրված պատերազմի բոլոր նահատակների արյան համար», - նշված է հայտարարության մեջ։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերն արձագանքել են Իրանից իրենց տարածքային ջրերի վրայով թռչող անօդաչու սարքին։

«Զինված ուժերը մնում է բարձր պատրաստության վիճակում՝ ցանկացած հնարավոր սպառնալիքին դիմակայելու համար, մինչդեռ հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են շուրջօրյա հսկել և պաշտպանել երկրի օդային տարածքը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հերքել է ալ-Մինհադ ավիաբազայի վրա հարձակման մասին շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, որ հաղորդագրությունները կեղծ են։

Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում էր ծովային ականներով հրթիռներ արձակել դեպի Հորմուզի նեղուց, և ամերիկյան ուժերը «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» են իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։ Իրանական կողմը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Լարակ կղզում։ Կան զոհեր և վիրավորներ։ Թեհրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազայի ուղղությամբ։

Իրան

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները վերսկսվել են հուլիսի վերջից ի վեր առաջին անգամ

Հայերեն Русский

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը

Աննա Գրիգորյանն ակնկալում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյուքնում կվերացվեն ՀՀ-ի դեմ տնտեսական սահմանափակումները

Նոթինգ Հիլի կառնավալի առաջին օրը գրեթե 170 մարդ է ձերբակալվել

ԿԲ նախագահի տեղակալը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրել է գլոբալ մակրոտնտեսական իրավիճակը

Վիճաբանություն հարևանների միջև. գործի է դրվել գազային ատրճանակ

ԲԿ տեղափոխված դանակահարված 43-ամյա տղամարդը մահացել է. ոստիկանները ձերբակալել են տղամարդուն դանակահարած կնոջը

ԱՍՀ նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան

ԱՄՆ Մեծ կիրճում հեղեղումից հետո 1 մարդ զոհվել է, շուրջ 15 մարդ՝ անհետ կորել

Իրանը հայտարարել է ԱՄԷ–ում ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման մասին. ԱՄԷ-ն հերքել է հարձակումը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն