Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։
«Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստանի Հանրապետություն»,- գրել է Փաշինյանը։
Բիշքեկի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:
Վարչապետը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Բիշքեկում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նախատեսվում են նաև ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ այլ գործընկերների հետ։