Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցացվող «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է օգոստոսի 30-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տեղադրելով տեսանյութեր։

Երկօրյա հեծանվարշավին մասնակցության հայտ էր ներկայացրել 106 քաղաքացի, սակայն նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել էր նրանցից 86-ի մասնակցությունը:

Առաջին օրվա երթուղին շուրջ 136 կմ էր․ այն բաժանված էր չորս հատվածի՝ մեկնարկից մինչև առաջին կանգառ՝ 35 կմ, առաջինից երկրորդ կանգառ՝ 33 կմ, երկրորդից երրորդ կանգառ՝ 35,4 կմ, իսկ երրորդ կանգառից մինչև գիշերակացի վայր՝ ևս 33 կմ։

Հեծանվային արշավը շարունակվեց նաև օգոստոսի 30-ին։ «Այսօր, ընդհանուր առմամբ, հաղթահարեցինք 77,2 կմ. «Սևանի շուրջը» հեծանվարշավն ավարտեցինք», - գրել է Փաշինյանը։

Երկու օրերի ընթացքում հեծանվորդներն անցել են շուրջ 213 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։

Երկօրյա նախաձեռնության նպատակն էր նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։ Միջոցառումն անցկացվում էր սեպտեմբերի 10-13-ը նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

 

 

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար