Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

2 րոպեի ընթերցում

Կիևի մարզի Միլա գյուղում տեղակայված պահեստների վրա օգոստոսի 28-ի երեկոյան Ռուսաստանի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի հայտարարությանը։

«Ցավոք, Բուչա շրջանում զոհերի թիվը հասել է 37-ի։ Սարսափելի և անդառնալի կորուստ։ Մեր անկեղծ ցավակցությունները զոհերի ընտանիքներին և ընկերներին»,- ասել է Տկաչենկոն։  

Նրա խոսքով՝ հրդեհի մեկուսացման աշխատանքները շարունակվում են։ Փրկարարները և բոլոր ծառայությունները շարունակում են աշխատել ողբերգության վայրում։  

Օգոստոսի 28-ի երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևի մարզի Բուչա շրջանում գտնվող պահեստներին։ Հրդեհը ուղեկցվել է պայթյուններով, որոնք շարունակվում են նույնիսկ այսօրվա ընթացքում։ Կան նաև վիրավորներ։

37 զոհվածների թվում է Դմիտրիևկա համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը։ Վնասվել են նաև բնակելի շենքերը և պանսիոնատը, և իրականացվում են զանգվածային տարհանումներ։

Մեծածավալ հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է M-06 Կիև-Չոպ մայրուղու 15-րդ կիլոմետրից մինչև 32-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը։ Երթևեկությունն այս պահին որոշակի սահմանափակումներով վերականգնվել է։

Նշվում է, որ Ուկրաինայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար բնակելի շենքերին մոտ պայթյունավտանգ իրեր պահելու օրինաչափությունը։

Կիևի մարզում օգոստոսի 30-ը սգո օր է հայտարարվել։

Հայերեն Русский

Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հայտնել են, որ ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ռուբինյանն ու Գրոսուն քննարկել են Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի