Օգոստոսի 28-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 օգոստոս,  2026           

Նախարարություններ

Ժամը 12։00-ին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 1-ին մասնաշենք, 9-րդ հարկ) տեղի կունենա նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին:

Ասուլիսի ընթացքում նախարարը կանդրադառնա 2026/2027 ուսումնական տարվա ծրագրերին, առաջնահերթություններին, ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերին, հանրակրթական դպրոցներում հայտարարված ընթերցանության տարվա միջոցառումներին և այլ թեմաների։ Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և ԶԼՄ բեյջով։

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Tvyal.com վերլուծական կայքի ղեկավար Աղասի Թավադյանի մամուլի ասուլիսը։

Թեմա՝ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը, որը հայտնվել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Արդյո՞ք դրամի փոխարժեքը կմնա կայուն։ Ի՞նչ հետևանքներ կունենան արտահանման սահմանափակումները երկրի տնտեսության վրա։ Ի՞նչ կարող են անել գործարարները ստեղծված իրավիճակում։ Կազդի՞ ադյոք լարվածությունը ռուս-հայակական հարաբերություններում Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների հոսքի վրա։ Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կառույցներ 

Ժամը 12:00-ին  Վախթանգ Անանյան 20/1 հասցեում տեղի կունենա «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցչների մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի հետևյալ թեմաներին․

Ասոցիացիայի ստեղծման պատճառն ու իր առջև ծառացած  նպատակները,

Անհայտ կորած անձանց միջազգային օրվան ընդառաջ մամուլի ասուլիս,

Իրազեկման բարձրացումը 90-ականներից 2020 և 2023 թվականների ընթացքում անհայտ կորած անձանց հարազատների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները․  ճակատագրերի պարզաբանման հիմնահարցը։

Բանախոսներ

Գոռ Մուրադյան — Ասոցիացիայի համահիմնադիր նախագահ

Ասյա Դանիելյան — Ասոցիացիայի համահիմնադիր անդամ

Արամ Չանախչյան — Ասոցիացիայի համահիմնադիր անդամ

Խնդրում ենք պատասխան նամակով հաստատել Ձեր մասնակցությունը։

Մշակույթ

Ժամը 16։00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա  «Լյանչժուի դարաշրջան. իրականության և վիրտուալ իրականության համադրմամբ գերիմերսիվ ցուցահանդես» ցուցահանդեսի փակման արարողությունը։

Ժամը 18:30-ին «Երազ» այգում տեղի կունենա «Երբ գալիս է սեպտեմբերը. բացենք «Երազի» գրքի նոր էջը» խորագրով միջոցառումը։ Միջոցառմանը հրավիրված են կրթական հաստատությունների ղեկավարներ, կրթության ոլորտի մասնագետներ, մանկավարժներ և բուքբլոգերներ, որոնց մասնակցությունը հնարավորություն կտա թեման քննարկել տարբեր մասնագիտական տեսանկյուններից և ձևավորել կառուցողական երկխոսություն։

Հայերեն Русский