ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը

2 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստում հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԸՀ-ից, «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`  8-ական,

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 4-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 2-ական։

ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ են ներկայացվում 2026 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:

 ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն  հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի սեպտեմբերի 27-ի և  հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

 

 

 

Հայերեն