Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, մասնավորապես` Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկից մինչև Արամի փողոց 7 հասցե կարգելվի փոխադրամիջոցների կանգառը և կգործի տարհանիչը: