Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը

3 րոպեի ընթերցում

Երկրորդ տարին անընդմեջ Վանաձորի կենտրոնական հրապարակը վերածվել էր սպորտային մեծ հարթակի․ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը համախմբել էր ավելի քան 600 վազորդի՝ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։

Այս տարի կիսամարաթոնի գլխավոր հովանավորներն են Իդրամն ու IDBank-ը, որոնք «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում աջակցում են միջոցառման իրականացմանը։ Կիսամարաթոնից ստացված միջոցներն ուղղվելու են «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանն աջակցելու համար։

Կիսամարաթոնի մեկնարկն ազդարարվեց փոքրիկ վազորդների պայքարով, ովքեր հաղթահարեցին 1կմ վազքատարածությունը։ Վանաձորում փոքրիկ վազորդներին միացավ նաև Ջունիորը՝ ոգեշնչելու փոքրիկներին և դառնալու նրանց առաջին մեծ հաղթանակների անբաժան մասը։ Մրցույթի ավարտին փոքրիկ հաղթողները Idram Junior-ի կողմից արժանացան հատուկ պարգևների։

Փոքրիկներից հետո հերթը մեծահասակներինն էր․ նրանք իրենց ուժերը փորձեցին 5կմ, 10կմ և 21կմ վազքատարածություններում։ Կիզիչ արևի տակ ընթացած լարված պայքարի արդյունքում լավագույնները Իդրամի և IDBank-ի կողմից արժանացան դրամական պարգևների՝ idcoin-ների տեսքով։

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ուղղություններում շատ կարևոր տեղ ունեն կրթությունը և համայնքներին աջակցությունը։

«Այս մարաթոնին միանալով՝ Իդրամն ու IDBank-ը միավորում են միանգամից երեք ուղղություն՝ խրախուսել առողջ ապրելակերպը, աջակցել համայնքների զարգացմանն ու կրթությանը։ Մարաթոնից ստացված ողջ հասույթը հատկացվելու է կլինիկական դեղագիտության զարգացմանն ու ապագա մասնագետներին կրթաթոշակների տրամադրմանը»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը բարձր գնահատեց ընկերությունների հետ ձևավորված համագործակցությունը։

«Կարծում եմ՝ Իդրամի և IDBank-ի հետ իրականացնում ենք շատ կարևոր գործունեություն, որի ազդեցությունը մեր քաղաքի վրա, վստահ եմ, տեսնելու ենք տարիներ անց»,- ասաց Սարգիս Մելիքսեթյանը։

ԱՅԴԻ ԲԱՆԿ ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր