Օգոստոսի 25-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 օգոստոս,  2026           

ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի Կառավարության ծրագրի քննարկումը։

Մամուլի ակումբներ

ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանի ասուլիսը։

2024 թվականի սեպտեմբերին, մի քանի արևմտամետ կուսակցությունների նախաձեռնությամբ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատմամբ, Հայաստանում սկսվեց քաղաքացիների պաշտոնական ստորագրահավաքը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ: Երկու ամսվա ընթացքում հավաքվեց 59,000 ստորագրություն՝ անհրաժեշտ 50,000-ի փոխարեն, և օրինագիծը ներկայացվեց խորհրդարանի քննարկմանը:

Երկու տարի անց մի քանի ռուսամետ հասարակական կազմակերպություններ սկսեցին իրենց սեփական նախաձեռնությունը՝ «Եվրասիական ալյանսը»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ստորագրահավաքը: Այս նախաձեռնության կազմակերպիչներից մեկը՝ Սահմանադրական իրավունք միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը օգոստոսի 25-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայացնի արշավի ընթացքն ու գաղափարը: Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։ Հարգելի գործընկերներ, հարցերի դեպքում կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ հարցեր ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաև գրել Telegram-ում @Vardan_Aloyan. Հեռ: +374(98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Պապ թագավորի (Ամիրյան) 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ:

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում