Հայաստան

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախատեսվում է ամբողջությամբ պահպանել բացօթյա դահլիճի նախնական, պատմական տեսքը։

«Տարածքն ազատվել է ավելորդ կառուցապատումներից։ Այս փուլում իրականացվում են նախագծային նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ կառույցի տեխնիկական վիճակի համալիր հետազոտություն, որի միջոցով որոշվում են հիմքերի տեսակներն ու շենքի ընդհանուր սեյսմակայունությունը։ Ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի և Թելման Գևորգյանի համահեղինակած այս ինքնատիպ կառույցը մոտ ապագայում, ավելի արդիականացված լուծումներով, խոստանում է կրկին դառնալ մայրաքաղաքի գլխավոր մշակութային կենտրոններից մեկը»,-տեղեկացրին քաղաքապետարանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում