Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 օգոստոս,  2026           

Մշակույթ

Ժամը 11:00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա հանրային դասախոսություն և չինական մշակութային իրերի ցուցադրության բացում՝ «Ավետիք Իսահակյանը և Չինաստանը. քաղաքակրթությունների հանդիպումը արվեստի գործերի միջոցով» խորագրով։

Միջոցառման ընթացքում արվեստագիտության դոկտոր, Սուչժոուի համալսարանի Արվեստի դպրոցի հետդոկտորական հետազոտող, ChinArmArt հարթակի հիմնադիր Անի Մարգարյանը կներկայացնի Ավետիք Իսահակյանի և չինական մշակույթի մինչ այժմ քիչ ուսումնասիրված կապը՝ դիտարկելով այն ոչ միայն գրականության և փիլիսոփայական հետաքրքրությունների, այլև նյութական մշակույթի համատեքստում։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նրա ձեռագրերի, գրքերի և անձնական իրերի կողքին պահպանվում են Արևելյան Ասիայից բերված փոքր չափերի արձանիկներ՝ բուդդայական քանդակներ, դաոսական աստվածությունների և չինացի իմաստունների պատկերներ։ Տարիներ շարունակ այս իրերը կարող էին ընկալվել պարզապես որպես հավաքածուի կամ ինտերիերի դեկորատիվ տարրեր, սակայն դրանք պատմում են Իսահակյանի աշխարհընկալման կարևոր, մինչ այժմ քիչ ուսումնասիրված մի դրվագի մասին։

Ժամը 19:00-ին Երևանի Գաֆէսճյան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը։ 

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում