«Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում  ավարտվել է «Տելեգրամ»-ի միջոցով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն «Տելեգրամ»-ում գրանցված օգտահաշիվը կառավարող Ա.Ք.-ի հետ նախնական համաձայնությամբ տելեգրամյան մեկ այլ օգտատիրոջ կողմից մատնանշված վայրից վերցրել են 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից անմիջապես հետո ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին` իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելով հանցագործության կատարումը:

Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ ամիսներ առաջ Ա.Ք.-ն իրացնելու նպատակով տելեգրամյան օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն իր հետ խմբի կազմում գործող մեկ այլ օգտատիրոջ հետ, իր կողմից ղեկավարվող օգտահաշվով, իրացրել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց։

Ա.Ք.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես