ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական միջոցառումների ժամանակացույցը

2 րոպեի ընթերցում

2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով  ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ  մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն, իսկ կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է՝ սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը մինչև ժամը 18։00-ն։

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում  թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել՝ սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի   25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցումը կատարվելու է՝ 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

2026 թվականի հոկտեմբեր 25-ի ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը տեղադրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ 

Հայերեն

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է