Օգոստոսի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 օգոստոս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովում կշարունակվի  9-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը։

Նախարարություններ

Ժամը 11։00-ին Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) oգոստոսի 21-ին տեղի կունենա մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝

ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյան,

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյան։ Կներկայացվեն 2026 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեության արդյունքներն ու վիճակագրական տվյալներ։

Հրավիրում ենք լուսաբանելու։

Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63, 010 59-68-38 հեռախոսահամարներով։

Մշակույթ 

Ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Արվեստագետը որպես պատկեր» ֆոտո ցուցահանդեսը: Այն ներկայացնում է արվեստագետի կերպարի փոփոխվող հետագիծը լուսանկարչական դիմանկարի միջոցով 19-րդ դարի վերջից մինչ մեր օրերը։ Հիմնված Ազգային պատկերասրահի՝ Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող արվեստագետների դիմանկարների հարուստ հավաքածուի վրա, այս ցուցահանդեսը դիտարկում է, թե ինչպես է արվեստագետը մասնավոր անհատից վերածվել հանրային ու մշակութային կերպարի, իսկ հետագայում՝ նաև գիտակցաբար կառուցվող պատկերի։  

Հայերեն Русский

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը

Ռումինիան Սև ծովում ոչնչացրել է պայթուցիկով բեռնված ռազմածովային անօդաչու սարք

Կոլումբիայի նախագահը երկրի 15 դեպարտամենտներում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

Կոմիտասի 300 ձայնը՝ Արմավիրում. նոր նախաձեռնությունը նպատակ ունի կազմակերպել բարձրարժեք մշակութային միջոցառում

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերով

ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին

ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական միջոցառումների ժամանակացույցը

Մոլդովայի նախագահը դատապարտել է Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի վրա․ Moldpres

ԱՀԿ-ն հայտարարել է էբոլայի դեմ 70 000 չափաբաժին պատվաստանյութ Կոնգո ուղարկելու մասին