Իրավունք

Գեղարքունիքի մարզում զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողներին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Ճամբարակ-Վահան ճանապարհին «Գազ-53» ավտոմեքենան վրաերթի է ենարկվել մի քանի զինծռայողների, որոնցից մեկը մահացել է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում