ՔԿ-ն ներկայացրել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների 2026-ի առաջին կիսամյակի ցուցանիշները

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ (2025-ին՝ 1.011), որից 567-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 474-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, 1.041 քրեական վարույթից 85-ը՝ 93 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025-ին՝ 53 վարույթ՝ 51 անձի վերաբերյալ), 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2025-ին՝ 0), 185-ը կարճվել է (2025-ին՝ 316), որից 167-ը` ռեաբիլիտացնող (2025-ին՝ 269), իսկ 18-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2025-ին՝ 47), 37-ը` միացվել է (2025-ին՝ 41), 11 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2025-ին՝ 23), 43-ը հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատար­ված (2025-ին՝ 24), 678-ը փոխանցվել է 2026 թվականի 2-րդ կիսամյակ (2025-ին՝ 554):

Դատարան ուղարկված 85 վարույթից 1-ը քննվել է սպանութ­յան, 4-ը` առող­ջութ­յա­նը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատ­ճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ապօրինի ազատությունից զրկելու, 16-ը՝ ֆիզի­կական ներգործության, 32-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ անչափա­հա­սին հանցանքի կատարմանը հակելու կամ դրան մասնակից դարձ­նելու, 2-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակ­ցության իրականացումը խոչընդո­տելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկա­տարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 1-ը՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպ­քերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 93 մեղադրյալից 20-ը հանդիսացել են ան­չա­փահաս տուժողի ընտանիքի անդամներ, 4-ը՝ խնամակալ/հոգաբարձու, 3-ը՝ ուսում­­նա­կան կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 66-ը՝ այլ անձինք:

Դատարան ուղարկված վարույթներով 94 տուժողից 43-ը եղել են մինչև 12, 13-ը՝ 13-14, 27-ը՝ 15-16, 11-ը՝ 17-18 տարեկան:

Հայերեն