Իսպանիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կա 3 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի Գրանադայի նահանգում տեղական ժամանակով 10։30-ից հետո 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեք մարդ թեթև վնասվածք է ստացել, գրանցվել են լայնածավալ ավերածություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոխար մունիցիպալիտետում՝ ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա Ալենդին մունիցիպալիտետից, որտեղ ևս մեկ՝ 4,8 մանգիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել 3 օր առաջ՝ օգոստոսի 15-ի առավոտյան։

Ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել Գրանադայի հատվածում, ինչպես նաև Մալագայում, Կորդոբայում, Ալմերիայում, Խաենում և այլ քաղաքներում։

Երկրաշարժին հաջորդող 20 րոպեների ընթացքում գրանցվել է 4 հետցնցում, իսկ հաջորդ երկու ժամվա ընթացքում՝ ևս երկու հետցնցում։

Հայերեն English Русский

Կարող էի ավելին. Ալեքսանդրա Գրիգորյանը` ծանրամարտի ԱԱ-ում իր ելույթի մասին

ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր հարվածների վերսկսման մասին. լրատվամիջոց

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ. ՓԾ տնօրենն ընդունել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդին

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հորդառատ անձրև հանրապետությունում. փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջիկա անելիքները

«ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը. ներկա է գտնվել ՀՀ վարչապետը

Եվրոպական ինդեքսներ - 30/10/26