Միացյալ Նահանգներ

Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

1 րոպեի ընթերցում

Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է՝ գրանցելով նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում ամենացածր մակարդակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին է վկայում Reuters-ի և Ipsos-ի կողմից անցկացված հարցումը:

Հարցման մասնակիցների միայն 33%-ն է հայտարարել, որ հավանություն է տալիս նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը։ 64%-ը հավանություն չի տվել նրան։

Այս ամսվա սկզբին հարցումները ցույց էին տվել, որ Թրամփի վարկանիշը կազմում է 35%։

Հարցման համաձայն՝ ամերիկացիների շուրջ 80%-ը, այդ թվում՝ դեմոկրատների 87%-ը և հանրապետականների 71%-ը, կարծում են, որ ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական հակամարտությանը «կշարունակվի երկար ժամանակ»։ Հարցվածների միայն 16%-ն է նշել, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ,  կավարտվի մի քանի շաբաթ անց։

Հարցմանը մասնակցել է ամբողջ երկրի 1166 չափահաս ամերիկացի։ Սխալանքը կազմում է 3 տոկոսային կետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում