Ավելի քան 200 միլիոն դրամ արժողությամբ գույքն ապօրինի օտարելու գործով Արմեն Աշոտյանի և ևս 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ ավելի քան 200 միլիոն դրամ արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, խոսքը «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի մասին է։

Այդ գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնց թվում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը,Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, նույն համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանը։

Նախաքննությունն ավարտվել է հենց Արմեն Աշոտյանի, Գայանե Գասպարյանի և Արթուր Ավագյանի մասով։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

 

Հայերեն

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ