Իրավունք

«Հաղթանակ» կուսակցության թեկնածուները մի շարք անձանց հարկադրել են ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

«Հաղթանակ» կուսակցության թեկնածուները մի շարք անձանց հարկադրել են ՏԻՄ ընտրություններում քվեարկել իրենց օգտին. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում գրանցված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության գալով կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների անցկացման օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների՝ մասնակցել ընտրություններին և ընտրել «Հաղթանակ» կուսակցությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում