Օգոստոսի 14-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 օգոստոս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովում կշարունակվի  9-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը։

Նախարարություններ

Ժամը 09:30-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում (հասցե՝ Արամ Մանուկյան փող., 31 շենք) կանցկացվի Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը։ Սա սպորտի ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ նման ձևաչափով անցկացվող առաջին համաժողովն է, որի նպատակն է համախմբել ոլորտային ներուժը, խթանել համագործակցությունը և մեկտեղել ջանքերը՝ սպորտի ռազմավարական զարգացման և համակարգային բարեփոխումների շուրջ։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն սպորտի ոլորտում իրականացվող և նախատեսվող նոր ծրագրերը, կլինեն ոլորտային զեկուցումներ, ինչպես նաև կանցկացվեն մասնագիտական քննարկումներ՝ նվիրված սպորտի ռազմավարական զարգացմանը, ոլորտային դերակատարների ներգրավվածության խթանմանը և համագործակցության ամրապնդմանը:

Ժամը 11։00-ին Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս։

Բանախոսներ՝

ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյան,

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյան։

Կներկայացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները։

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու։

Խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 011 56-02-63, 010 59-68-38 հեռախոսահամարներով։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում