25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում  իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում բնակվող օտարազգի քաղաքացիները օժանդակել են մաքսանենգությամբ՝ առանձնապես խոշոր չափերով՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն ապօրինի ՀՀ տեղափոխելուն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից, մասնավորապես՝ վերոհիշյալ թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է մաքսանենգությամբ ՀՀ-ից դեպի Գերմանիա ուղղությամբ՝ 2, Մեծ Բրիտանիա ուղղությամբ՝ 1 փաթեթ, ընդհանուր՝ 13.8 կգ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ էլեկտրական ռելեներ ուղարկել, սակայն վերջինս ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից:

«Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով «Ափիոն», 2680 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ենթադրյալ թմրամիջոցի պարունակությամբ չհրկիզվող 1 պահարան, որոնք վարույթի շրջանակում առգրավվել են: Նույն պահին ձերբակալվել են հանցավոր խմբի մյուս անդամներ, օտարազգի քաղաքացիներ՝ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:  Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: Այսպիսով, նախնական կշռմամբ առգրավվել է ընդհանուր՝ 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 193 մլն 445 հզր ՀՀ դրամ»,-տեղեկացրին Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից տեղեկացրին, որ ձերբակալված անձանցից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը), իսկ Մ.Ա.-ի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու), 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելը) և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների մաքսանենգության փորձը):

«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,-նշեցին ՔԿ-ից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հայերեն

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ