Իրավունք

Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է

Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով՝ ապօրինի ճանապարհով 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։

«Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն օգոստոսի 10-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Քասախ համայնքի նախկին ղեկավարն ու համայնապետարանի ևս 5 աշխատակիցներ ձերբակալվել են՝ համայնքային հողամասերն ապօրինի ճանապարհով օտարելու մեղադրանքով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործով անցնող 4 անձիօ նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Հիշեցնենք, որ Քասախ համայնքի նախկին ղեկավարը ԱԺ նախկին պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Աննա Մկրտչյանի հայրն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում