Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ

4 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննությամբ բացահայտվել է հանցավոր խմբի կողմից զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և հափշտակության փորձ կատարելու դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն Երևան քաղաքի Արշակունյաց 4 հասցեում գտնվող «Մամուլի շենքի» սենյակներում ստեղծել է պետական և բարեգործական կառույցների հետ համագործակցող կազմակերպության տպավորություն՝ այնտեղ տեղադրելով մարտական գործողությունների մասնակիցների լուսանկարներ, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ինչպես նաև պատրաստելով իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ նպատակ ունենալով տուժողների մոտ ձևավորել վստահություն և ապահովել հանցավոր մտադրության իրականացումը։

Նախաքննությամբ միաժամանակ հաստատվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Տ.Ղ.-ն ծառայության բերումով շփվելով մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների, բացի այդ` իր շրջապատում հաշմանդամություն ունեցող անձանց և մահացած զինծառայողների ընտանիքների անդամների հետ, վերջիններիս ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պետական և բարեգործական ծրագրերի առկայության վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուղղորդել է Ա.Թ.-ի մոտ՝ ապահովելով վերջինիս կողմից խարդախության իրականացումը։

Մեղադրյալները մի շարք տուժողների ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր «Իմ քայլը» և «Զինապահ» հիմնադրամներից, ինչպես նաև պետական և միջազգային աջակցության ծրագրերից հնարավոր է ստանալ մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ նախապես վճարվի որոշակի գումար՝ որպես «միջնորդավճար», «գործընթացն արագացնելու վճար», «հաստատման վճար» կամ այլ անվանումներով։ Վստահություն ներշնչելու նպատակով շահարկվել են պետական պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական մարմինների և բարեգործական կազմակերպությունների անունները, ներկայացվել են օգնություն ստացողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Այսպիսով, հիշյալ եղանակով մեղադրյալները 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից հափշտակել են ընդհանուր՝ 13 մլն 880 հազար ՀՀ դրամ:

Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Տ.Ղ.-ն կալանավորվել է, Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

Հայերեն

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը