Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 օգոստոս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովում կշարունակվի  9-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը։

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերիի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ․- «Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն․ սպասվող ծրագրերը։

Հրավիրում ենք լուսաբանման: +374 91 62 18 38 

Մամուլի ակումբներ

Ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ, որի ընթացքում ամերիկա-իրանական հակամարտության հերթական թեժ փուլի ավարտի մասին Դոնալդ Թրամփի հայտարարության վերաբերյալ իր կարծիքը կներկայացնի ամերիկահայ քաղաքագետ, հրապարակախոս Մալեկ Դուդակովը։

Մշակույթ

Ժամը 18:30-ին Գրականության և արվեստի թանգարանում (ՀԱՍՑԵ՝ ԱՐԱՄԻ 1) տեղի կունենա «Բեմի հմայքը» խորագրով ցուցադրությունը:

Հայաստանի Կինոյի հիմնադրամը՝ Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, ներկայացնում է «Բեմի հմայքը» խորագրով ցուցադրություն՝ նվիրված հայկական թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։

Ցուցադրությունը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալու դերասանուհու ստեղծագործական հարուստ ժառանգությանը, բացահայտելու նրա բեմական և կինեմատոգրաֆիական արվեստի լավագույն էջերը։ Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Մետաքսյա Սիմոնյանի բեմական զգեստներից, զարդերից, բնօրինակ ազդագրերից, եզակի լուսանկարներից, անձնական իրերից ու ձեռագրերից ընտրված նմուշներ, որոնք ամբողջացնում են նրա ստեղծագործական դիմանկարը։ Այցելուները հնարավորություն կունենան դիտելու նաև Մետաքսյա Սիմոնյանի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ։

Ժամը 18:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ժամանակակից ստեղծագործող Կարեն Օհանյանի վերջին շրջանի գործերի «Նուրբ բան» խորագրով ցուցահանդեսը:

Ժամը 19:00-ին Հայ Արտ կենտրոնում  (Հասցե ' Մաշտոցի 7) տեղի կունենա իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» անհատական ցուցահանդեսի ֆինիսաժը։ Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի 223 ստեղծագործություն, որոնք բացահայտում են ժամանակի, հիշողության և բնության փոխհարաբերությունները՝ հեղինակին բնորոշ գեղարվեստական լեզվով։ Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակում հատուկ Երևանի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հայ Արտ արվեստի կենտրոնի համար ստեղծված հինգ աշխատանք նվիրաբերվել է քաղաքին և համալրել կենտրոնի մշտական հավաքածուն։ Միջոցառմանը ներկա կլինի նաև Ռոզա Գիսլադոտիրը, ինչը լրացուցիչ հնարավորություն կընձեռի արվեստագետի հետ հանդիպման և զրույցի համար։ 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները