Իրան

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ն սպառել է կալանիչ հրթիռների պաշարները

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սուտ է որակել CNN հեռուստաալիքի այն հրապարակումը, թե ամերիկացի զինվորականներն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր սպառել են կալանիչ հրթիռների պաշարների մեծ մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարը համապատասխան գրառում է արել X սոցիալական հարթակում։

Նա իր էջում տեղադրել է հեռուստաէկրանի լուսանկարը CNN-ի համապատասխան հաղորդումից։ Էկրանի ներքևում գրված է, որ ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում օգտագործել է իր կարևորագույն կալանիչ հրթիռների 80%-ը, և որ բարձրաստիճան հրամանատարները նախազգուշացնում են, որ պաշարները «վտանգավոր աստիճանի նվազել են»։

Հեգսեթի խոսքով՝ դա «ճիշտ չէ»։

«Ամոթ ձեզ։ Մենք բավականաչափ չենք ատում կեղծ լուրեր տարածող ԶԼՄ-ները», - հավելել է նախարարը։

CNN-ի աղբյուրների տվյալներով, որոնք ծանոթ են վերջին հաշվետվություններին, ամերիկացի զինվորականները փետրվարի 28-ից ի վեր, երբ սկսվեց Իրանի դեմ հակամարտությունը, օգտագործել են իրենց THAAD հրթիռների գրեթե 80%-ը և Patriot կալանիչների մոտավորապես կեսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում