Իրան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ մեկը վճար կստանա Հորմուզի նեղուցով անցնելու համար, ապա դա կլինի ԱՄՆ-ն։

«Ես թույլ չեմ տա նրանց վճար գանձել։ Եթե որևէ մեկը դա անի, ապա դա մենք ենք լինելու», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ վճարման հարց Իրանի հետ բանակցություններում չի քննարկվում։

ԱՄՆ ղեկավարը նաև հերթական անգամ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը:

Նշենք, որ իրանական կողմ բազմիցս հերքել է Վաշինգտոնից եկող պնդումները Հորմուզի նեղուցի վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում