Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, քրեական աշխարհում հայտնի Ա.Հ.-ի և Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը՝ պարտք եղած գումարները չվերադարձնելու հետևանքով առաջացած վեճը լուծելու նպատակով Ա․Հ․-ին հրահանգել է նախկինում քրեական վարույթների շրջանակում Ս.Պ.-ի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար նրան ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Այդ խոսակցությունից հետո Ա․Հ․-ն, բռնություն գործադրելով և կտրելով Ս.Պ.-ի մազերը, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ։

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Վ․Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա․Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Կասեցվել է Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը

Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է

Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարարին

Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին

Ռուսաստանը գիշերվա ընթացքում որսացել է ուկրաինական 320 ԱԹՍ

Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունների համար ընդլայնված պատվիրակություն կուղարկի Հռոմ