Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 օգոստոս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովում կշարունակվի  9-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը։

Պետական կառույցներ

ժամը 14:00-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի կունենա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիս (բանախոս՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան): Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին, ուստի խնդրում ենք Կենտրոնական բանկ գալ ասուլիսից առնվազն 10 րոպե առաջ: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ 592592 (ներքին 0702) հեռախոսահամարով կամ mcba@cba.am<mailto:mcba@cba.am> էլ. փոստով: Մշակույթ

Ժամը 13:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը։ Այն նվիրված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի Գրիգոր Խանջյանի  նկարազարդումների ստեղծման պատմությանը։

Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը, աշխատանքային ինչ փուլեր է անցել և թե ինչով է նրան գերել Կոմիտասի կերպարը։

Այս պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք հանդիսանում են ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։

Առաջին անգամ ցուցադրվելու են  Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի տպագրության  համար արված շուրջ 40 էսքիզներ  և օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ ,  փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։ Կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ Գրիգոր Խանջյանն ինքն է պատմում գրքի ձևավորման  ստեղծագործական ընթացքի մասին։

Ցուցադրության ընթացքում  կկազմակերպվեն լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի  նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։

Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները