Միացյալ Նահանգներ

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

1 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխզիջումների գնան՝ լուծելու նրանց միջև արդեն չորս տարի շարունակվող հակամարտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա լրագրողներին հայտնել է Քեմփ Դեյվիդում։

«Կարծում եմ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է համաձայնագիր կնքել։ Կարծում եմ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է համաձայնագիր կնքել։ Ոչ ոք չի ցանկանում զիջումների դիմել, բայց համաձայնության հասնելու համար նրանք երկուսն էլ ստիպված են լինելու գնալ զիջումների»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաև խոստովանել է, որ նախկինում կարծում էր, թե հեշտ կլինի լուծել այս ճգնաժամը, սակայն իրականությունը բոլորովին այլ էր։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում