2 րոպեի ընթերցում
Հուլիսի 31-ի միջոցառումների անոնս
Պետական կառույցներ
Ժամը 11:00-ից ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում տեղի կունենա ՀԲԸՄ-ի Տեխնուս ծրագրի շրջանակում կազմակերպվող Թվային գրագիտության և համակարգչային գիտության ուսուցիչների վերապատրաստման դասընթացի ավարտական հանդիսավոր արարողությունը, որը կհամախմբի ծրագրի 180 շրջանավարտների։ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերը ներկայացնող ուսուցիչները հաջողությամբ ավարտել են 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի վերապատրաստման ծրագիրը՝ զարգացնելով իրենց թվային կարողությունները և ձեռք բերելով գործնական հմտություններ՝ ժամանակակից թվային և արհեստական բանականության գործիքները դասավանդման գործընթացում արդյունավետ կիրառելու համար։ Շրջանավարտները կստանան ծրագրի ավարտը հավաստող վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան կիսվելու իրենց փորձով, անդրադառնալու անցած կրթական ճանապարհին և հանդիպելու գործընկեր ուսուցիչների, դասախոսների և ծրագրի գործընկերների հետ։ Միջոցառմանը ներկա կլինի նաև փոխնախարար Սվաջյանը։
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի, ըմբշամարտի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանի, բրոնզե մեդալակիրներ Արարատ Ավետիսյանի և Գևորգ Հարությունյանի ասուլիսը: Թեմա. Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում։