Իրան

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմն՝ ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքում  ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետքաշումն Իրանի հարվածներից հետո։

«Ես նման բան չեմ դիտարկում։ Արդյոք ես միշտ պատասխան հարված կհասցնե՞մ․ ըստ էության՝ այո», - նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Հուլիսի 28-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է իրանական բալիստիկ հրթիռների կալանման մասին: Ավելի վաղ Axios լրատվական հարթակի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատար անձի, հայտնել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում