Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին Սևանա լճի ափին՝ Գեղարքունիքի մարզի Դարանակ բնակավայրի հարևանությամբ՝ «Սևան» փառատոնային քաղաքում (Sevan festival City) Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագիրը, «Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» (AI4DA) հիմնադրամը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը հրավիրում են լուսաբանելու «Sevan Agritech Summit 2026» միջազգային գագաթնաժողովի մեկնարկի միջոցառումը: «Sevan Agritech Summit»-ը անցկացվում է ամենամյա «Seaside Startup Summit Armenia» միջոցառման շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: Բացման արարողությանը ներկա կլինեն և խոսքով հանդես կգան պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառման շրջանակում տեղի կունենա երկօրյա բարձրաստիճան համաժողով, ինչպես նաև կանցկացվի մրցույթ լավագույն ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջադրած ստարտափների միջև։ Լրատվամիջոցների գրանցումը՝ 10:30-ին: Մուտքը՝ անձնագրով:  +374 33 927200: 

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանի ասուլիսը: Թեմա. «Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Համաշխարհային բանկի խմբի Հայաստանի գրասենյակում կկայանա լրագրողական հանդիպում Համաշխարհային բանկի «Հայաստանի տնտեսական զարկերակը» զեկույցի հեղինակների հետ: Զեկույցը կներկայացնի Համաշխարհային բանկի խմբի հայախոս տնտեսագետը, ով զեկույցի համահեղինակներից է։ Հանդիպման ընթացքում կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն, որպեսզի այլ հեղինակների հետ հնարավոր լինի կազմակերպել անխափան հաղորդակցություն։ +374 91 291300:

Ժամը 11:00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (Արշակունյաց 3, 3-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Երևանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտու (Green Zone) կազմակերպչական աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Բանախոս. COP17 Կանաչ գոտու (Green Zone) գլխավոր համակարգող Լիլիթ Միդոյան: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 19-30-ը նախատեսված Կանաչ գոտու հայեցակարգն ու հիմնական ուղղությունները, նախապատրաստական աշխատանքների ընթացիկ փուլը, մասնակցության ձևաչափերը, հայտերի ներկայացման և գրանցման ընթացակարգերը (տաղավարներ, միջոցառումներ, այցելուներ)։ 055 895700։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը