Իրավունք

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

1 րոպեի ընթերցում

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- ասաց Ավդալյանը։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի վագոն-տնակներից մեկի հարևանությամբ հայտնաբերվել է 6-ամյա աղջկա մարմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում