Հուլիսի 28-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 28-ի միջոցառումների անոնս

ՀՀ նախարարություններ

Ժամը 11:00-ին Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում (Նալբանդյան 130) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր փոփոխությունների վերաբերյալ։

Բանախոսներ՝ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյան և ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյան։ Ններկայանալ 15 րոպե շուտ։ 011-56-02-63, 010-59-64-20:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնի համահիմնադիր Աննա Մխիթարյանի, «Ճախրուկ»-ի համահիմնադիր Անահիտ Մխիթարյանի, «Ճախրուկ» ՀԿ-ի նախագահ Անուշ Մխիթարյանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի ասուլիսը: Թեմա. «Ճախրուկ» ներառական փառատոն. հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային կրթության ծրագրերը։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Կլինիկական վարակաբանների միության նախագահ Արմեն Օհանյանի, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի ասուլիսը։ Թեմա. Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա։

Հայերեն Русский