2 րոպեի ընթերցում
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի, «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի ասուլիսը: Թեմա. աշխատանք, տնային գործեր, խնամք, կանանց ու տղամարդկանց ներգրավվածություն․ հետազոտության արդյունքները։
Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը։ Թեմա․ նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի։
Մամուլի ակումբներ
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Ուժերի հավասարակշռության փոփոխություն տարածաշրջանում. իրական ռիսկերը ՀՀ-ի համար» թեմայով: Իրանի շուրջ լարվածությունը գնալով աճում է, ԱՄՆ-Իրան դիմակայությունը սրվում է և փոխվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանային հարաբերություններում: Ի՞նչ իրական մարտահրավերներ ու ռիսկեր են Հայաստանին սպառնում այս իրավիճակում, այս թեմայի շուրջ իրենց տեսակետները կներկայացնեն՝ Քաղաքագետների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Միհրան Շահզադեյանը, «Իրավական կամայականության դեմ» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: