Մարզեր

Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները կմ51+100-կմ 68+000 ձախ ու աջ գոտիների հատվածներում ընթացքի մեջ են։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ և պետական բյուջեի միջոցներով։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 89 միլիոն 300 հազար դրամ։ Գագարին բնակավայրի մոտով անցնող և մինչև Սևան հասնող նորոգվող ճանապարհահատվածի ձախ գոտու երկարությունը կազմում է 16.9 կմ, աջ գոտու երկարությունը՝ 3,8 կմ։

Ծրագրով նախատեսված է եղած ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման, անհրաժեշտության դեպքում՝ փոսային նորոգման ու հարթեցնող շերտի տեղադրման և 5 սմ շերտով ասֆալտբետոնե նոր ծածկի կառուցման աշխատանքներ։ Միջին նորոգման ենթարկվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմում է 237 հազար 721 քմ։ Շինարարական աշխատանքները, որոնք կատարվել են շուրջ 65 տոկոսով, կավարտվեն օգոստոսի երրորդ տասնօրյակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում