Իրան

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավերին կամ բեռներին հասցված ցանկացած վնաս կվճարվի իրանական սառեցված միջոցներով, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Այս պահից սկսած, մինչև հետագա ծանուցում նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնասի համար կվճարվի իրանական միջոցներով, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների տիրապետության և վերահսկողության տակ։ Այս վնասները կարող են շատ զգալի լինել, բայց, այնուամենայնիվ, սա արդար և համարժեք քայլ է», - նշել է Թրամփը։

Գրառումը կատարվել է այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները Կարմիր ծովում թիրախավորել են Սաուդյան Արաբիայի նավերը, ինչի հետևանքով հուլիսի 23-ին նավթի գինն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ բարձրացել է մեկ բարելի դիմաց մինչև 100 դոլար։

Ըստ համացանցում առկա տեղեկատվության՝ ԱՄՆ-ում են գտնվում մոտ 2 միլիարդ դոլարի իրանական սառեցված ակտիվներ, իսկ ընդհանուր առմամբ, տարբեր երկրներում սառեցված ակտիվների գումարը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի։

Այդ ակտիվների ապասառեցումը Թեհրանի համար կարևոր կետ էր հունիսին Իրանի և Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրում, որը, սակայն հուլիսին խախտվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ հարվածները Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորման պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում