Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

Թրամփը նշել է, որ հութիները պատասխանատու կերպով են գործել 2025 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն նրանց հարվածներ հասցրեց առևտրային նավերի վրա հարձակվելու համար:

«Այդ ժամանակից ի վեր և Իրանի հետ մեր հակամարտության ընթացքում նրանք շատ պատասխանատու են գործել: Ցավոք, հիմա նրանք նորից սկսում են. երեկ երեկոյան (խմբ.՝ հուլիսի 22-ին) նրանք կրակել են Սաուդյան Արաբիայի երկու նավի վրա», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ եթե հութիները կրկին դա անեն, ապա ԱՄՆ-ն «պատասխանատվության կենթարկի Իրանին», քանի որ հութիները վայելում են Իրանի աջակցությունը:

«Եվ իհարկե, խիստ ռազմական պատիժ կկիրառվի հենց հութիների նկատմամբ, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ մինչ այս նրանք գործում էին պրոֆեսիոնալ և խելամիտ կերպով», - եզրափակել է Թրամփը:

Օրերս հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և հուլիսի 22-ին Կարմիր ծովում հարվածել են Թագավորության երկու նավթատար լցանավի: Էր Ռիադը հաստատել է մեկ լցանավի խոցումը: Նավում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան: Կարմիր ծովի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը շրջանցելու համար ավելի վաղ շուրջ մեկ տասնյակ նավ փոխել է ուղղությունը:

Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին