«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում:

Փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։

Փորձագետը փաստել է նաև, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում։

Այսպիսով, հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են:

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA