Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

3 րոպեի ընթերցում

Եմենի իրանամետ հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել երկու նավթատար տանկերների դեմ՝ ի պատասխան Սաուդյան Արաբիայի՝ իրենց իսկ սահմանած ծովային շրջափակման խախտման։

«Եմենի զինված ուժերը գործողություն են իրականացրել, որի ընթացքում հարվածել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատարի, որոնք խախտել էին Կարմիր ծովում մեր սահմանած շրջափակումը։ Նավերից մեկը կրում էր Encelia, իսկ մյուսը՝ Layla անունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հութիների հայտարարության մեջ։

Նրանք հայտնել են, որ հարձակման ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Հութիները նաև պնդում են, որ ստիպել են շուրջ 10 նավի փոխել երթուղին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սաուդյան պետական SPA լրատվական գործակալությունը հաստատել է Encelia նավի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են։ Գործակալության տեղեկություններով՝ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավի գլխամասում։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մեծ Բրիտանիայի Vanguard ծովային ռիսկերի կառավարման ընկերության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի դրոշով ընթացող Encelia նավթատարը խոցվել է անհայտ տեսակի արկով՝ Սաուդյան Արաբիայի Ալ Շուկայք բնակավայրից մոտ 70 ծովային մղոն հարավ-արևմուտք՝ Կարմիր ծովում։

Սաուդյան իշխանությունները հայտնել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ նավի, անձնակազմի և ծովային միջավայրի անվտանգությունն ապահովելու համար։

Միաժամանակ, հութիների հայտարարությունը Layla անունով երկրորդ նավի վրա հարձակման վերաբերյալ առայժմ անկախ հաստատում չի ստացել։

Հուլիսի 20-ին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին՝ մեղադրելով թագավորությանը տարիներ շարունակ Եմենի նավթային ռեսուրսների «թալանի» մեջ։ Ի պատասխան՝ Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան հուլիսի 21-ին հայտարարեց Բաբ էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավերի պաշտպանության միջոցառումների մեկնարկի մասին։ Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին ընդգծել էր, որ նավագնացությանը սպառնացող ցանկացած գործողության կտրվի «վճռական և կոշտ պատասխան»՝ հութիների գործողությունները որակելով որպես ծովահենություն։

Հայերեն Русский

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով