1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.21 դրամով և կազմել 366.89 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.39 դրամով և կազմել 418.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0289 դրամով և կազմել 4.6857 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 490.57 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 602 դրամով և կազմել 47800 դրամ: Արծաթի գինն աճել է 24.91 դրամով և կազմել 694.65 դրամ: