Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 հուլիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին «Դաբլ թրի բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ կկայանա Արդարադատության նախարարության կողմից ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում կազմակերպվող իրազեկման հանդիպումը: Հանդիպումը կիրականացվի «Ատելության խոսքը ընտրական գործընթացներում. նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրի ներքո: Ողջույնի խոսք՝ ՀՀ արդարդատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյան: ՀՀ ԱՆ, +374 93 13 59 20:

Ժամը 10:00-ին Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում կկայանա 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի պաշտոնական բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսանդրո Ֆերրանտին: Միջոցառման հանդիսավոր մեկնարկը կտրվի Վաչե Շարաֆյանի և Հովեր երգչախմբի կողմից «Հայաստան» երգը՝ որպես Մատենադարանի պաշտոնական արարողակարգային ուղեկցություն Մատենադարանին ընծայաբերման հանդիսավոր արարողությամբ: Հուլիսի 22-24-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մատենադարանում կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը համախմբելու է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետների, գիտնականների և մասնագետների։ Այս տարվա կոնգրեսը նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսի շրջանակում նախատեսված են նաև մի շարք մշակութային միջոցառումներ. ժամը 12.00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքում՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հատուկ ցուցադրության բացումը, ժամը 19.00-ին, Մատենադարանի թանգարանում՝ «1 տարվա Հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» ցուցադրության բացումը, Գրքատոնը, որի ընթացքում կներկայացվեն հայագիտական նոր հրատարակություններ և Մատենադարանի հրատարակչական նորույթները,

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանի, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրեն Հայկ Բաբայանի և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի իրավական ապահովման գծով տնօրեն Իզաբել Աբգարյանի ասուլիսը։ Թեմա. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում։

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։ Թեմա. 2026 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը