Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի նախագահն այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները նույնպես լայն մասշտաբների է հասել։ «Մենք պատմական ժամանակահատված ենք ապրում։ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել և ստացել է դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ Գերմանիայի կառավարության դերը»,- ասել է Ալիևը։

Հայաստանն Ադրբեջանից սկսել է նավթամթերք ներմուծել 2025 թվականի դեկտեմբերից։ Ադրբեջանական կողմի հաղորդած տվյալներով այս ընթացքում Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Հայերեն العربية English Español فارسی 中文

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան