Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
1 րոպեի ընթերցում

Քիր Սթարմերը պաշտոնապես հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից: Երկրի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բընհեմը, որն օրերս ստանձնել էր իշխող Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
Իր վերջին ուղերձում Քիր Սթարմերը նշել է, որ Լեյբորիստական կուսակցությանը 2024 թվականին առաջնորդել է դեպի մեծ հաղթանակ՝ հավելելով, որ այժմ Բրիտանիան ավելի ուժեղ երկիր է:
Սթարմերը հաջորդ վարչապետ Էնդի Բըրնհեմին հաջողություն է մաղթել և հայտնել իր լիակատար աջակցության մասին: Նա ներկայացել է Չարլզ 3-րդ թագավորին, որն ընդունել է նրա հրաժարականը:
Այնուհետև թագավորն ընդունել է Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմին և նրան նշանակել Մեծ Բրիտանիայի 59-րդ վարչապետ՝ հանձնարարելով կառավարություն կազմել:
Բըրնհեմը վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է:
Սթարմերը հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 22-ին: Պատճառը մայիսին անցկացված տեղական և տարածաշրջանային ընտրություններում Լեյբորիստական կուսակցության պարտությունն էր: