Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

2 րոպեի ընթերցում

Իրանը միջնորդներից ստացել է «որոշ առաջարկներ», որոնք ուղղված են լարված իրավիճակի թուլացմանը, սակայն դրանց մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք առաջարկներ ենք ստացել միջնորդներից, սակայն, ձեր թույլտվությամբ, այս պահին մանրամասներ չեմ հայտնի։ Հաստատում եմ, որ որոշ գաղափարներ են ներկայացվել»,- իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Բաղային, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից իրանական Խարգ կղզին գրավելու սպառնալիքներին, հայտնել է նաև, որ Իրանին պատկանող կղզիների բնակիչները պատրաստ են «ջերմ ընդունելություն» կազմակերպել ամերիկացի զինվորների համար, եթե իրանական կողմի դեմ սկսվի ցամաքային գործողություն։

«Կարծում եմ՝ այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր սպասում են, որպեսզի «ջերմ ընդունելություն» կազմակերպեն»,- ասել է նա։

ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրումը սկսվել է հուլիսի 8-ին։ ԱՄՆ զինված ուժերը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից հետո առաջին անգամ, հարվածներ են հասցրել Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ դա պատասխանն է Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա իրականացված հարձակման։

Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ օբյեկտներին, որոնք մասնավորապես տեղակայված են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։

Հայերեն English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով