1 րոպեի ընթերցում
Երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կառույցը 2026 թվականի հուլիսի 17–ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ բացահայտվել է Ոստիկանության ծառայողների կողմից 2023 թվականին տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը։ Գործով ձերբակալվել էր 2 ոստիկան։
Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):
Վերոնշյալ ոստիկանների բնակարաններում խուզարկություն էր իրականացվել