Չինաստան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում

1 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգում:

Պատվիրակության կազմում են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Կիմ Հարությունյանը և Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔԿ-ից հայտնում են, որ այցի շրջանակում Արմեն Գևորգյանը հանդիպել է ՉԺՀ Հունան նահանգի փոխնահանգապետ, Հանրային անվտանգության վարչության պետ Վան Իոուին:

Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները՝ ընդգծելով իրավական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից դրանց արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում